Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարվել է բեռնատար Ан-26 դասի ինքնաթիռ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Օդանավում դեռևս չհստակեցված տեղեկություններով 23 մարդ է եղել, որոնց թվում նաև Ռուսաստանի 3 քաղաքացիներ»,- գործակալությանը փոխանցել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Սենտեբովը:
Զոհվերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ներկա պահին փրկրարարները որոնողական աշխատանքներ են կատարում, ճշտվում է օդանավի վթարման վայրը:
«Անհայտ է նաև օդաճչուների ճակատագիրը»,- նշել է Սենտեբովը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ